Կասսանդրայի բարդույթ
Կասսանդրայի բարդույթ, իրավիճակ, երբ վստահելի կանխազգացումը կամ համոզմունքը արժեզրկվում կամ անտեսվում է, և այն մարդը, ով գիտի ապագա իրադարձությունների մասին, չի կարող համոզել ուրիշներին իր իրական կանխատեսումների մասին։ Այս ֆենոմենում բացակայում է ճշմարտացի տեղեկությունը դիմացինին հաղորդելը։ Սա կիրառվում է տարբեր ոլորտներում՝ հոգեբանություն, էկոլոգիա, քաղաքականություն, կինեմատոգրաֆիա և փիլիոսոփայություն։
Անվան ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ հունական դիցաբանության՝ Կասսանդրան Տրոյայի թագավոր Պրիամոսի դուստրն էր։ Նրա գեղեցկությամբ տարված Ապոլլոնը նրան գուշակելու զգացողություն է պարգևել, բայց երբ Կասսանդրան նրան մերժում է, Ապոլլոնը անիծում է, որ Կասսանդրայի յուրաքանչյուր ճիշտ գուշակություններին ոչ ոք չհավատա։ Կասսանդրային մնում է ապագայի մասին գիտելիքները, սակայն նա չէր կարող փոխել իրադարձությունների ընթացքը կամ ուրիշներին համոզել, որ ասում է ճշմարտություն։ Այդպես Կասսանդրան կանխատեսեց Տրոյայի անկումը, սակայն նրան ոչ ոք չհավատաց։ Կասսանդրան նաև պնդել է, որ պետք չէ փայտե ձի մտցնել քաղաք, որը որպես նվեր ուղարկվել էր տրոյացիներին։ Նա պնդել է, որ դրանում թաքնված են զինված հույները, սակայն նրա խոսքերը կրկին անուշադրության են մատնվել[1]։ Տերմինը հայտնի է 1949 թվականից, երբ ֆրանսիացի փիլիսոփա Գաստոն Բաշլյարը ներկայացրեց այն գաղափարը, որ ապագան կարող է նախապես հայտնի լինել։ Այդ մասին նա խոսել է «Կիրառական ռացիոնալիզմ» գրքում[2]։
Հոգեբանության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոգեբանության մեջ այս բարդույթը օգտագործվում է որոշ մասնագետների կողմից այնպիսի մարդկանց նկատմամբ, ովքեր ունեն ֆիզիկական և էմոցիոնալ, միջանձնային ընկալման խախտում, որի պատճառով նրանց չեն հավատում, երբ նրանք փորձում են կիսել իրենց տառապանքների պատճառը։ Բրիտանացի հոգեվերլուծաբան Մելանի Քլայնը 1963 թվականին Կասսանդրայի կերպարում նկատեց անձի երկվություն։ Նրա կերպարում բարոյական գիտակցությունը կանխագուշակում է հիվանդության գալուստը և նախազգուշացնում պատժի և զայրույթի մասին։ Կասսանդրայի՝ բարոյականության խախտումները մատնանշելու անհրաժեշտությունը և դրանց սոցիալական հետևանքները պայմանավորված են նրանով, ինչը Մ. Քլայնը անվանում է «դաժան և կործանարար Սուպեր Էգոյի ազդեցություն»։ 1988 թվականին հոգեվերլուծաբան Լ. Շապիրան, ուսումնասիրելով Կասսանդրայի բարդույթը, բերում է անալիզատորների հետևյալ օրինակները[3]՝
- Ապոլոնի արքետիպի հետ փոխհարաբերությունների խախտում,
- Զգացմունքային և ֆիզիկական տառապանք, ներառյալ հիստերիան,
- Անհավատարմություն։
1989 թվականին պրոֆեսոր, Կալիֆոռնիայի համալսարանի կլինիկական հոգեբուժ Շ. Բոլենը հրատարակել է էսսե Ապոլլոն աստծո մասին[4], որտեղ նա մանրամասն նկարագրել է Կասսանդրա կնոջ հոգեբանական տեսակը, Ապոլլոն-տղամարդու հետ անբարենպաստ հարաբերություններում։ Ըստ Շ. Բոլենի՝ հիվանդ Կասսանդրա-կինը կարող է հիստերիա դրսևորել, երբ նա ասում է իր իմացածը, սակայն իրեն չեն հավատում։ Ըստ Շ. Բոլենի՝ Կասսանդրայի և Ապոլլոնի նախատիպերը գենդերային հավասարություն չեն դրսևորում։ Նա ենթադրում է, որ Կասսանդրայի բարդույթով տառապող կինը կամ տղամարդը, կարող են ավելի հիստերիկ ու իռացիոնալ դառնալ Ապոլլոնի արքետիպի հետ անբարեհաճ հարաբերությունների արդյունքում, և նրանց կարող են չհավատալ այդ հարաբերությունները նկարագրելիս։
Քաղաքականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կասսանդրայի էֆեկտ» եզրույթը լայն տարածում է ստացել և հաճախ հանդիպում է քաղաքական որոշումների կայացման ոլորտում[5]։ Խնդիրն այն է, որ ավելի դժվար է ժամանակին օգտագործել հետախուզական տեղեկատվությունը, քան ստանալ այն։ Ստացված տվյալներից ելնելով՝ ճիշտ որոշում կայացնելը, միշտ չէ, որ հեշտ է, քանի որ ամբողջ տեղեկատվությունը սոցիալական բնույթ է կրում և ներառում է հասարակության տրամադրությունները՝ մասնավորապես, նրա տարբեր դասերի և շրջանակների։ Բացի հասարակության գերակշռող տրամադրություններից՝ տեղեկատվության ճիշտ մեկնաբանման խոչընդոտ կարող են հանդիսանալ իրավիճակի սուբյեկտիվ տեսլականը և պետական գործիչների հետապնդած շահերը[6]։ Այս առումով՝ համաշխարհային քաղաքականության մեջ հետախուզության վերջնական տվյալներին հակասող որոշումների ընդունման դեպքերը բավականին հաճախ են հանդիպում։ Տրամադրված տեղեկատվության անտեսման հաջորդ պատճառը տեղեկատվության հանդեպ հակակրանքի հոգեբանական գործոնն է՝ ընդգծված բացասական երանգով։ Հաճախ իշխանության ներկայացուցիչները հիվանդագին են արձագանքում այդ կարգի տեղեկատվությանը, ինչի հետևանքով տուժում են նաև ինֆորմատորները։ Օրինակ՝ նման արձագանքի հաճախ են դիմել Լ. Բրեժնևը և Ա. Հիտլերը։ Տեղեկատվության մերժման ևս մեկ պատճառ է շրջապատից ստացված տվյալներին նախապատվություն տալը։ Իշխանությունների ներկայացուցիչները հաճախ կարծում են, որ նման տեղեկատվությունն ավելի հուսալի է, քան այն, որը տրամադրում է հետախուզության պաշտոնական ծառայությունը։ Այդպես՝ Ջ. Քարթերը գերադասում էր վստահել իրանական հատուկ ծառայության տրամադրած տեղեկությանը, իսկ Բ. Ելցինը նախապատվություն էր տալիս իր մտերիմների հետախուզական վարչության կողմից տրամադրված տեղեկատվությանը, սակայն շուտով իր իսկ խոստովանությամբ գիտակցել է դրանց ոչ հաճախ ճշմարիտ լինելը։ ԱՄՆ-ի վերաբերյալ Ճապոնիայի ռազմական ծրագրերը հայտնի էին նաև նախագահ Ֆ.Ռուզվելտին և ամերիկյան ղեկավարությանը, սակայն նրանք կտրականապես հրաժարվել են հավատալ դրանց հավաստիությանը՝ հիմնվելով այն բանին, որ Ճապոնիան ավելի շուտ կհարձակվի ԽՍՀՄ-ի վրա։ Հետագայում պարզվել է, որ դա ապատեղեկատվություն է։
Ձեռնարկատիրության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձեռնարկատիրության մեջ Կասսանդրայի բարդույթը նույնպես բավականին տարածված երևույթ է[7]։ Օրինակ, Polaroid ընկերությունը անտեսեց 1997-ի զեկույցը երիտասարդների կողմից թվային տեխնոլոգիաների արագ ընդունման մասին, փոխարենը մրցակցային հետախուզության ստորաբաժանումները գործնականում լուծարվեցին։ 2000 թվականին ընկերության արտադրանքը դադարել է դիմանալ թվային լուսանկարով մրցակցությանը, իսկ 2001 թվականի հոկտեմբերին ընկերությունը սկսել է սնանկանալ։
Այլ օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բժշկության մեջ Կասսանդրայի բարդույթի օրինակ կարող է հանդիսանալ Ասպերգերի համախտանիշով տառապող մարդկանց հարազատների նկատմամբ վերաբերմունքը, ովքեր չեն հավատում, որ իրենց հարազատը տառապում է այս հիվանդությունից, սակայն նրանք օգնություն են հայցում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]А. Н. Сагайдак. «Архетип Кассандры как основа комплекса жертвы в женской психологии» (ռուսերեն). Վերցված է 2014 թ․ հունվարի 3-ին.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Росциус, Ю. В. Синдром Кассандры // Невозможная цивилизация / А. А. Маслов. — Москва: Знание, 2000. — С. 322—457. — 464 с. — ISBN 5-07-002742-5
- ↑ Башляр Г. Избранное: Научный рационализм. — Москва—Санкт-Петербург: Университетская книга, 2000. — 325 с. — ISBN 5-323-00018-X
- ↑ Klein, M. Some Reflexions of The Oresteia // Envy and Gratitude And Other Works 1946—1963. — New York: The Free Press, 1975. — С. 293. — 365 с. — ISBN 0-7432-3775-7
- ↑ Bolen, Jean Shinoda. Gods in Everyman: A New Psychology of Men's Lives and Loves. — New York: Harpercollins, 1989. — 338 с. — ISBN 9780062500984
- ↑ Orwell G., Orwell S., Angus I. My Country Right or Left. Nonpareil. 2004
- ↑ Джилад Б. Конкурентная разведка. Как распознать внешние риски и управлять ситуацией. — Санкт-Петербург: Питер, 2010. — 320 с. — (Практика менеджмента). — ISBN 978-5-49807-304-0
- ↑ Davies P. The Cassandra Complex: How To Avoid Generating A Corporate Vision No One Buys Into. IMP. 1998